Դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երեք ամսով։ Նիստը նախագահող դատավոր Սամվել Շահվերդյանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանավորվել է 2026 թ. հուլիսի 6-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար, հետագայում նրան վերագրվող արարքներին ավելացել էր նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սեպտեմբերի 4-ին երկու ամսով երկարաձգել էր Ծառուկյանի կալանքի ժամկետը։









