Անվտանգության փոխադարձ երաշխիքների հարցերը կդառնան Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների թեմաներից մեկը։ Դրա մասին «Вести» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա, ըստ որի՝ ոչ մի երկիր այլ պետությունների հաշվին սեփական անվտանգությունը չպետք է ապահովի։
«Քննարկվելու են անվտանգության հարցեր։ Անվտանգության երաշխիքներին առնչվող հարցեր։ Դրանք կարող են լինել միայն փոխադարձ»,- ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները տեղի կունենան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում՝ նոյեմբերի 10–11-ին։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։









