Ռուսաստանը չի ծրագրում հարձակվել այլ պետությունների վրա կամ նրանց դեմ հիբրիդային պատերազմներ վարել։ Դրա մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Ինչո՞ւ պետք է դա անենք։ Մենք չենք պատրաստվում քայքայել այս կամ այն երկիրը»,- նշել է նա։
«Աստված չանի, որ ապրեք մինչև այն օրը, երբ Ռուսաստանը կսկսի ձեր դեմ հիբրիդային պատերազմ վարել։ Հանգիստ ապրեք, պետք չէ մեզ վրա հարձակվել, մենք ոչ մեկի վրա չենք պատրաստվում հարձակվել»,- հավելել է նա։









