Foto

Մասյացոտնի թեմի երիտասարդներն ու հոգևորականները շուրջ 200 երեխաների համար աշնանային արձակուրդները վերածել են իսկական տոնի

Դվինի Սուրբ Հարություն և Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների երիտասարդները՝ իրենց հոգևոր հովիվների առաջնորդությամբ, աշնանային արձակուրդները շուրջ 200 երեխաների համար վերածել են իսկական տոնի։

Ճամբարային օրերի ընթացքում փոքրիկները հնարավորություն են ունեցել միասին աղոթելու, երգելու, ուրախ խաղերի մասնակցելու, նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ ձեռք բերելու՝ ծանոթանալով առաջին բուժօգնության հիմունքներին և կավագործության արվեստին, ինչպես նաև նոր ընկերական կապեր հաստատելու։

«Այդ օրերը լի էին ջերմությամբ, անկեղծ ժպիտներով և ուրախ պահերով։

Առանձնահատուկ գնահատանքի են արժանի մեր եկեղեցասեր երիտասարդները, որոնք իրենց նվիրումով, սիրով ու հոգատարությամբ երեխաներին պարգևեցին այսպիսի հիշարժան օրեր՝ իրենց ծառայությամբ կենդանի վկայություն դառնալով Ավետարանի պատգամի.

«Թող ձեր լույսն այնպես շողա մարդկանց առաջ, որ նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. Ե 16)»,- ասվում է հաղորդագրությունում։