ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գրել է.
«Հարկ վճարողների հետ համատեղ գրանցում ենք հարկային եկամուտների շարունակական բարձր աճեր:
Մասնավորապես, 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 566.1 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14.5 %-ով կամ 325.6 միլիարդ դրամով։
Միայն այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվել է 257.9 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելի է 30.3 մլրդ դրամով կամ շուրջ 13.3%-ով։
Զուգահեռաբար, 2026թ. առաջին 10 ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 286.9 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 32.1 մլրդ դրամով կամ 12.6%-ով։
Շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը և հարկային եկամուտների կայուն աճին զուգահեռ ամրապնդելու ենք կամավոր հարկային կարգապահությունը՝ ձևավորելով ավելի կանխատեսելի, թափանցիկ ու հավասար մրցակցային պայմաններով հարկային միջավայր»։









