Foto

Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ անհաջող մեկնարկեցին։

74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց Ինալբեկ Շերիևի հետ և պարտություն կրեց։ Պարտությամբ սկսեց նաև 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկնարկում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին։

Եթե հայ ըմբիշներին հաղթած մրցակիցները հաջողությամբ հաղթահարեն հաջորդ փուլերն ու դուրս գան մրցաշարի եզրափակիչ, Հարությունյանն ու Ալիխանյանը կսպասեն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. քիչ անց մրցագորգ դուրս կգա 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։

Աղբյուրը՝ Armsport.am: