Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են Խորհրդի հետագա աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական կարգավորումները։









