ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է բոլորի հետ շփումների համար՝ հանուն Ուկրաինայի հարցով կարգավորման խաղաղ ուղի դուրս գալու: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Financial Times»-ի հրապարակումն այն մասին, թե իբր ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան դիտարկում է որպես Եվրոպայից բանակցողներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինը բաց է բոլորի հետ շփումների համար՝ ի շահ գործի, ի շահ ուկրաինական հիմնախնդրի կարգավորման խաղաղ ուղու: Նա բաց է եղել, բաց է և կշարունակի բաց մնալ այդ շփումների համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:









