Foto

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Կարեն Առուստամյանին: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 27 պատգամավոր։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Կարեն Առուստամյանի թեկնածությունը։

Ընտրվելուց հետո Կարեն Առուստամյանն Ազգային ժողովում երդվել է։