Foto

Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մեր անդամությունը սառեցրել ենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունն ինչ-որ մեկնաբանություններ են անում՝ իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,-ասաց Միրզոյանը։