Վայքում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 28-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի ք. Վայք Շահումյան 6 շենքի, Ջերմուկի խճ., Երկրաբաններ, Ազատության, Շինարարներ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: