Foto

Գևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել

Գեւորգ Թադեուսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, տեղեկանում ենք sportadaran․com-ից։

87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թադեւոսյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:

Մինչեւ գոտեմարտի վերջին վայրկյանները Գեւորգ Թադեւոսյանը հաղթում էր 3:1 հաշվով, երբ մրցակիցը 4 միավորանոց գցում կատարեց: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն անմիջապես բողոքարկեց՝ խախտում գտնելով ուկրաինացի մրցակցի հնարքում: