Սևան-Մարտունի ավտոճանապարհին քարով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած՝ քարով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում է անասունի սեփականատիրոջ ինքնությունը։