Foto

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին Մալթայում, հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեն՝ BOO! երգով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսպանիան, երրորդ հորիզոնականը՝ Ֆրանսիան:

Նարեն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 103 միավոր: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակեց 99 միավոր: Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 202 միավոր: