Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում։Երթի մասնակիցները, որոնց թիվը հասնում է հազարների, Հանրապետության հրապարակից (Piazza della Repubblica) շարժվում են դեպի Կայսերական ֆորումների փողոց (Via dei Fori Imperiali)։ Նրանք բողոքում են ռազմական ծախսերի աճի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի քաղաքականության, ինչպես նաև գործող կառավարության օրակարգի դեմ։
Ցուցարարները տանում են տասը մետր երկարությամբ պաստառ, որի վրա գրված է. «Իտալիա՛, մի՛ մասնակցիր պատերազմին»։ Նրանք վանկարկում են Պաղեստինին աջակցող կարգախոսներ և հնչեցնում. «Ո՛չ մի ցենտ, ո՛չ մի զինվոր՝ ՆԱՏՕ-ին»։
Այն փողոցները, որոնցով շարժվում են ցուցարարները, փակված են։ Ցույցն ուղեկցվում է ոստիկանների ուժեղացված ներկայությամբ։