Արթիկում բերման է ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության 3 անդամ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց են «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի մի քանի անդամի, այդ թվում՝ թեկնածու Արթուր Աստոյանին: Ըստ Առաքելյանի՝ այս պահին, հայտնի չէ թե ինչով է պայմնավարոված այս գործողությունները։ Կա՞ արդյոք մեղադրանք, թե՝ ոչ, առաջիկայում այս մասին կուսակցությունը հանդես կգա մեկնաբանությամբ։
Արթուր Աստոյանն այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Նշենք, որ վաղը Արթիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։
Հերմինե Միքայելյան









