Foto

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-ից 20-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը,
Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,

Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ հոկտեմբերի 14-ին,

-Արաբկիրում և Շենգավիթում և Նոր Նորքում չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: