Ֆրանսիայի Լիլ քաղաքում ամերիկյան Apple ընկերության խանութից գողացված iPhone սմարթֆոններն արգելափակվել են։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։
Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է գողացված iPhone-ի էկրանին հայտնված հաղորդագրությունը․ «Վերադարձրեք սարքը Լիլի Apple խանութ։ Այս սարքն արգելափակված է և գտնվում է վերահսկողության ներքո։ Տեղական իշխանությունները կտեղեկացվեն»։
Նման պաշտպանական միջոցներ կիրառվում են նաև Samsung, Google Pixel, Xiaomi և Honor ապրանքանիշերի սարքերի նկատմամբ։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին՝ կրթության ոլորտում առկա խնդիրների դեմ ավագ դպրոցի աշակերտների ցույցերով, ապա աստիճանաբար տարածվել ամբողջ երկրում։ Հետագայում ցուցարարները սկսել են բողոքել նաև վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։
Մի շարք քաղաքներում հանրահավաքները դուրս են եկել վերահսկողությունից։ Ցուցարարները սկսել են անկարգություններ ու հրկիզումներ կազմակերպել, ինչպես նաև թալանել խանութները։ Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ։









