Foto

Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Նվեր Ս.-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը և Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Գևորգ Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն և նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Մայիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են։