Ռուսաստանից ԱՄՆ դիզվառելիք տեղափոխող առաջին լցանավը նախատեսվում է ուղարկել հոկտեմբերի 22-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նրա խոսքով՝ նավի բեռնատարողությունը կկազմի 40 հազար տոննա։
«Դրանից հետո, անշուշտ, կհետևեն նաև հաջորդ խմբաքանակները։ Երկու երկրների առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մենք կբավարարենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջարկը՝ մեր հնարավորությունների սահմաններում»,-նշել է Նովակը։









