Foto

ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում

Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի համաձայն՝ Եվրամիությանը միանալու՝ Երևանի որոշումից բխող ռիսկերը հարցեր են առաջացնում ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, որը պատրաստել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, անդրադառնում է Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքներին։

«Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումից և դրա իրականացմանն ուղղված միջոցառումներից բխող ռիսկերը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման (և, հետևաբար, ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների)տեսանկյունից հարց են բարձրացնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շարունակման կարգավիճակի վերաբերյալ»,-նշվում է զեկույցում։