Foto

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային

Սեպտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն «սենսեյ Անդոն» երեխայի է ծեծել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ.-ն, ով հայտնի է «սենսեյ Անդո» մականվամբ, Արևաբույր գյուղի ճանապարհից վերցրել և իր ավտոմեքենայով Այնթապ գյուղի սպորտսրահ է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 11-ամյա տղայի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կատարվածի մասին երեխայի մայրը նույնպես հաղորդում է ներկայացրել։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Անդրանիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։