Եգիպտոսի խորհրդարանը հոկտեմբերի 18-ին կանցկացնի արտահերթ նիստ՝ քննարկելու նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի խնդրանքը՝ Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերելու համար լիազորություններ ստանալու վերաբերյալ, եթե եմենցի հութիների կողմից հարձակումներ լինեն, հայտնել է Al-Ahram-ը։
Աս-Սիսին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել հոկտեմբերի 17-ին Եգիպտոսի ռազմական ակադեմիայի կուրսանտների ավարտական արարողության ժամանակ։ Նա հայտարարել է, որ Կահիրեն պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Սաուդյան Արաբիային պաշտպանելու համար, եթե Էր Ռիադը դիմի օգնության համար։
Եգիպտոսի առաջնորդն ընդգծել է, որ խոսքը պաշտպանական գործողությունների մասին է, այլ ոչ թե որևէ կողմի վրա հարձակման։ Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ նման օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը, և պատգամավորներին կոչ է արել հավաքվել արտահերթ նիստի։
Al-Ahram-ի հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատի նիստը նշանակված է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ժամանակով ժամը 13:00-ին։
Աս-Սիսիի հայտարարությունը հնչել է Սաուդյան Արաբիայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, որը վերջին օրերին ենթարկվում է հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումների Եմենից գործող հութիների կողմից։









