Foto

Ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել ևս 4 բնակավայրի նկատմամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զորքերը հայտարարել են Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում չորս բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։

Գերատեսչության տվյալներով՝ «Դնեպր» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Մալոկատերինովկա բնակավայրը։

Բացի այդ, ռուս զինծառայողները, ըստ ՌԴ ՊՆ-ի, Դնեպրոպետրովսկի մարզում վերահսկողություն են հաստատել Վելիկոմիխայլովկա, իսկ Խարկովի մարզում՝ Պալամարևկա և Կովալևկա բնակավայրերի նկատմամբ