Ջրի մեջ քլորի չափաբաժինը շատ է եղել, երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, շտապօգնություն ենք կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում, ոչ ոք չի հոսպիտալացվել: Այս մասին24News-ին հայտնում են «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրից:
Հիշեցնենք՝ այսօր, ըստ MakaryanNews-ի տեղեկությունների, շտապօգնության մեքենա էր ժամանել «Երևան Վելնես» մարզական համալիր, որտեղ լողավազանում լողացող երեխաների ինքնազգացողությունը վատացել էր։ Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի էր ունեցել երեխաների լողի խմբակային դասի ժամանակ։
Նշենք՝ «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից խլված նախկին «Մուլտի Ոուելնես» սպորտային համալիրն է։
Հասմիկ Անտոնյան









