Foto

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որն ավելի վաղ ոստիկանությանն արգելել էր բարձր դասարանների աշակերտների ցույցերը ցրելու համար լուսաձայնային նռնակներ օգտագործել ցուցարարների ստացած վնասվածքների պատճառով, թույլատրել է դրանց կիրառումը հոկտեմբերի 17-ին պլանավորված ակցիայի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում։
«Վաղը եթե երթի ծայրամասում կամ որևէ այլ վայրում նորից առաջանան չափազանց լուրջ քաղաքային անկարգություններ, ապա, անշուշտ, այս տեսակի զենք կարող է կիրառվել», – ասել է նա՝ խոսելով հոկտեմբերի 17-ին Փարիզում պլանավորված աշակերտների բողոքի ակցիայի ժամանակ լուսաձայնային նռնակներ օգտագործելու մասին։
Նախարարի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն անկարգությունների և բռնության դեպքում պետք է հնարավորություն ունենան օգտագործել իրենց տրամադրության տակ եղած ողջ զինանոցը՝ և՛ արցունքաբեր գազ, և՛ ռետինե փամփուշտներ կրակող զենք։