Թիրախ՝ բազմաթիվ են փաստագրված դեպքերը, այդ թվում ՀՀ պետական մարմինների կողմից կամ արբանյակային լուսանկարներով արձանագրված, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության, այդ թվում անտառածածկույթի կորստի, դեգրադացիայի և այլ ռիսկերի, ինչպես օրինակ Արծվաբերդի անտառտնտեսությունում, Շիկահողի արգելոցում, Ջերմուկի անտառներում և այլն։
Ազդեցության լծակ՝ զազմական գործողությունների արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման արդյունքում կամ ՀՀ ջրային ավազանները սնուցող տարածքների վերահսկողության արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է կենսաբազմազանության պահպանման իրականացման հնարավորությունից, այլև ՀՀ բնակիչները զրկվել են ոռոգման և խմելու ջրից։ Սա կոնվենցիայի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների ուղղակի խախտման ակնառու դեպքերից է։
Նպատակ/պատճառ ՝այսօր էլ Ադրբեջանը, երկրի առաջին դեմքի մակարդակով շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը կոչելով ադրբեջանական անվանումներով։ Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև կոնֆլիկտների պատճառ, թիրախ, ինչպես նաև ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»։









