Foto

«Հրապարակ». ՊԵԿ-ի հայտարարած արշավի շրջանակներում 14 բլոգերներ կմասնակցել աշխատանքային ճաշի

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ը հայտարարել է «Քո հարկը քոնն է» հանրային իրազեկման արշավի տենդեր՝ միջոցառման կազմակերպման, ինֆլյուենսերների ներգրավման և տեսաբովանդակության արտադրության համար։ Աճուրդի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 13-ին, գնման բյուջեն 24 մլն 90 հազար դրամ է։ Այն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գումարի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային ճաշ՝ 20 անձի համար։

Ճաշին մասնակցելու են ՊԵԿ նախագահը, 5 պաշտոնատար անձ և 14 ինֆլյուենսեր։ Այն տևելու է 1.5-2 ժամ, որի ընթացքում բլոգերներին հանձնվելու են նաև նվերներ ու անվանաքարտեր, յուրաքանչյուրը 15,000-20,000 դրամ, կին մասնակիցներին՝ նաև ծաղկեփնջեր: Բլոգերները պարտավորվում են 3 օրվա ընթացքում առնվազն 30 վայրկյան տևողությամբ ռիլ հրապարակել։ Բացի այս հանդիպումը, պետք է 5 ինֆլյուենսերների մասնակցությամբ առնվազն 40 վայրկյան տևողությամբ 5 անհատական սցենարով ռիլեր պատրաստվեն։ Մեկ բլոգեր էլ «Բիզնեսը քայլ առ քայլ» ուսուցողական շարք պետք է պատրաստի՝ 10 ռիլից կազմված, յուրաքանչյուրը՝ սկսած 1 րոպեից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում