Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում Բելգիայի դեսպան Միշել Ժերեբցոֆը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է ռուսական դիվանագիտական գերատեսչությունը։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը մերժում է Բելգիայի ղեկավարության պնդումները՝ իբր Ռուսաստանի կողմից բխող հիբրիդային, դիվերսիոն և անմիջական ռազմական սպառնալիքների վերաբերյալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Բելգիային կոչ է արել մեղմել հակառուսական հռետորաբանությունը՝ նշելով, որ այն նպաստում է լարվածության սրմանը և առճակատման՝ վերահսկողությունից դուրս գալու վտանգի մեծացմանը։









