Foto

ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել են հայ-վրացական փորձագիտական համագործակցության հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է փորձագիտական մեթոդների մեթոդական ձեռնարկների, մասնագիտական գրականության և գիտական նյութերի փոխանակման հնարավորությունները փորձագիտական հետազոտությունների որակի և և արդյունավետության բարձրացման նպատակով։