Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին
Ֆրանսիայում հոկտեմբերի 13-ին նոր ցույցեր են անցկացվում դպրոցների անմխիթար վիճակի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտի այլ խնդիրների դեմ։ Ակցիաներին մասնակցում են աշակերտները, արհմիությունները և ընդդիմադիր խմբերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է Փարիզում դպրոցներից մեկն արգելափակած ցուցարարներին։