«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցությունում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը վերածվել է յուրօրինակ քասթինգի, որի արդյունքում միայն յոթ հոգի են ընտրվել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեկնածուների թիվը հասել է մի քանի տասնյակի, և խմբակցությունում հարց է առաջացել, թե ում վստահել այս քաղաքական առումով զգայուն հանձնաժողովի աշխատանքները։ Արդյունքում գործընթացին ներգրավվել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Վերջինս ցուցակագրել է ցանկացող պատգամավորների անունները, իսկ ցուցակը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյանին։ ԱԺ նախագահը, ըստ մեր տեղեկությունների, ընտրություն է կատարել առաջադրված թեկնածուների միջև՝ որոշելով, թե ովքեր պետք է ընդգրկվեն հանձնաժողովի կազմում։
Իսկ ովքե՞ր են ընտրվել
ԱԺ նախագահի՝ հոկտեմբերի 8-ի կարգադրությամբ հաստատված կազմի համաձայն՝ հանձնաժողովը նախագահում է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Հանձնաժողովի անդամներն են՝
Էդուարդ Աղաջանյանը,
Տարոն Չախոյանը,
Արփինե Դավոյանը,
Ալխաս Ղազարյանը,
Ծովինար Վարդանյանը,
Գոռ Արշակյանը։
Հանձնաժողովի կազմում ընդդիմադիր պատգամավորներ չկան, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են աշխատանքներին չմասնակցելու մասին»։









