Foto

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա աղջկա կյանքը հաջողվել է փրկել

Ապարանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում՝ «Գնթունիկ» կենտրոնի հարևանությամբ։ Վարորդը երեխային տեղափոխել է հիվանդանոց։ Ավելի ուշ նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։

32-ամյա վարորդը եղել է սթափ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։