«Փաստ» օրաթերթի տեղեկացմամբ, 2026 թվականի բյուջեով գիտության ֆինանսավորումը կրճատվել է մոտ 20%՝ 2025-ի շուրջ 34 միլիարդ դրամի փոխարեն կազմելով մոտ 29,2 միլիարդ դրամ (29 224 285 000 դրամ)։
Նույն աղբյուրի տվյալներով, 2027-ի բյուջեի նախագծով գիտատեխնոլոգիական գործունեության ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 5%։ «Փաստ»-ի փոխանցմամբ, գիտության պետական ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 0,36%։









