Foto

Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր

Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց: ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:

Արթուր Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր, նիստի ժամը և դատավորը առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք՝ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե: Դանիելյանը գործը կապել էր Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների և իր նախկին հայտարարությունների տարածման հետ՝ պնդելով, որ իր նկատմամբ քրեական վարույթը Բաքվից տրված հանձնարարականի հետևանք է։

Հասմիկ Սարգսյան