Foto

Ոստիկանները համագյուղացու շանը կրակած երիտասարդին ներկայացրել են Վաղարշապատի բաժին

Հոկտեմբերի 5-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչից հաղորդում էր ստացվել, որ ինչ-որ մեկը կրակել է իր շանը։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ համագյուղացու շանը օդաճնշիչ հրացանով կրակել է 32-ամյա երիտասարդը։ Նա ներկայացվել է Վաղարշապատի բաժնի և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը, նաև ներկայացրել է օդաճնշիչ հրացանը։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։