Foto

Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում սպանված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան

Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է երաժշտագետ Վարդան Հակոբյանը, ով նախկինում «Ծասնա ծռերի» համակիրներից էր։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։

Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։

Սա գոյութենական կռիվ է, ոչ միայն պատվի։

Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։