Foto

«Հրապարակ». Փաշինյանը որոշել է հատ-հատ ստուգել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների վարկանիշները

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՏԻՄ ընտրությունների քաղաքապետի թեկնածուներին է անձամբ ընտրում և մասնակցում ավագանու ցուցակների ձևավորմանը, այլև որոշել է հատ-հատ ստուգել թեկնածուների վարկանիշները։ Տեղեկություն կա, որ քարոզարշավի վերջին նա որոշել է այցելել խնդրահարույց համայնքներ, որպեսզի քաղաքացիների հետ շփումների միջոցով անձամբ հասկանա՝ իրենց թեկնածուն ընդունելի՞ է, թե՞ ոչ։

Ասում են՝ այս լուրերից շատ անհանգիստ են հատկապես մարզպետները և տվյալ մարզի-համայնքի ՔՊ-ական պատասխանատուները, որոնք թեկնածուների առաջադրման «քավորներն» են, երաշխավորները, և եթե ինչ-որ բան այնպես չլինի, կուժն ու կուլան իրենց գլխին են ջարդվելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում