«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, Պաշտպանության նախարարությունը բոլոր ստորաբաժանումներին գրությամբ հրահանգել է, որ ՊՆ աշխատակազմում և բանակային կորպուսներում աշխատող կանայք չշպարվեն։ Գրությամբ նշվել է՝ թարթիչներ չկպցնել, չշպարվել և չօգտագործել կարմիր շրթներկ
Թերթը գրում է, որ այս պահանջը զայրացրել է կին զինծառայողներին։ «Հրապարակ»-ին չի հաջողվել պարզել, թե հրահանգները որ պաշտպանական դոկտրինի մաս են և ում նախաձեռնությունն են։









