Foto

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց բողոքն էին ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հանձինս Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որոնց ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին։

Մեկ ամսից ավելի է՝ արդեն վարորդների մոտ եղած սնունդը, վառելիքը, անգամ գումարը վերջացել է, իսկ Հայաստանի կառավարությունից օգնության ոչ մի նշույլ չի երևում։ Իսկ առաջիկայում եղանակն էլ ավելի է ցրտեկու ու մարդիկ բաց երկնքի տակ իրենց օրերն են անցկացնում սպասումով, թե երբ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ խնդրին դրական լուծում կտան։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներից մեկը որն ըստ իր խոսքերի ներկայացնում էր բոլորի կարծիքը, ասում էր.

«Մեկ ամիս է՝ Լարսի ռուսական կողմում կանգնել ենք բեռներով, ոչ բեռնատարների տերերն են կարողանում գումար ուղարկել, ոչ մենք ենք կարողանում մնալ, դիզվառելիքն էլ վերջացել է, գնում, բերում ենք, որ գոնե կարողանանք տաքանալ, ու չգիտենք ինչ անել։ Մոտ 30-40 բեռնատար կա այս պահին կանգնած, որոնք բարձված են «Նոյ» կոնյակով։

Ոչ մի բան չեն պատճառաբանում, ասում են՝ սպասեք, ուղարկել ենք էքսպերտիզա ու մեկ ամսից ավել է տանջում են։ Էն ժամանակ նորմալ աշխատում էինք, արագ-արագ գնում-գալիս էինք, հիմա չենք կարողանում աշխատել, մենք մեր տները ո՞նց պահենք։

Կառավարություն ենք դիմում, կարծես թե առաջնորդվում են էլ մի սատկի գարուն կգա, իսկ էկոնոմիկայի նախարարը թողնես սազանդարի նման միայն իր գովքն անի։ Արդեն ոչ էդ նախարարից ոչ արտգործնախարարին հույս ունենք որ մի բան կանեն։ Չի բացառվում, որ հենց իրենք էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություն են փոխանցում, թե ամեն ինչ օկեյ է։ Ու հավատացած ենք եթե վարչապետն իրականությունն իմանա, հնարավոր է մեր խնդիրը ոչ թե ամիսների կամ իրերի, այլ  ժամերի ընթացքում լուծվի»։