Foto

Վրաստանում Արևմուտքին մեղադրել են երկիրը «երկրորդ» Ուկրաինայի վերածելու փորձի մեջ

Արևմտյան երկրները Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում կդիտարկեին որպես «բուֆերային գոտի», ինչպես Ուկրաինան, եթե Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը թույլ չտար դա անել։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է ТАСС-ը։

«Հավանաբար, եթե չլիներ մեր սկզբունքային դիրքորոշումը և այն քաղաքականությունը, որն այսօր վարում է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան»-ը, ցավոք, մենք ևս նույն ճակատագրին կարժանանայինք», - ասել է քաղաքական գործիչը։