Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները շփումների ընթացքում քննարկում են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, ամերիկացի գործընկերների հետ զրույցների ընթացքում բարձրացվում է էներգետիկ ոլորտում հնարավոր փոխգործակցության և համագործակցության թեման», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։









