Foto

Գևորգ Պապոյանը էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտայի մասին թվեր է հրապարակել

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի էջում մանրամասներ է հայտնել էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտայի վերաբերկալ: Նախարարը տեղեկացրել է.

«Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ․

ֆիզանձինք և ոչ դիլերներ՝ 839 հատ (16500 հատից), դիլերներ՝ 940 հատ (3500 հատից)»,-գրել է Պապոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2026 թվականի համար ստացել է ընդհանուր 20,000 էլեկտրոմոբիլի անմաքս (0% մաքսատուրքով) ներմուծման քվոտա: Նշենք, որ սկզբնական շրջանում սահմանվել էր 15,000 միավոր: Հիմնական քվոտան արագ սպառվելուց հետո (օգոստոսին) ԵՏՀ խորհրդի որոշմամբ հատկացվել է ևս 5,000 լրացուցիչ միավոր: Հավելենք նաև, որ էլեկտրոմոբիլների ներմուծումն ազատված է մաքսատուրքից (0%), իսկ ընթացիկ տարում գործում է նաև ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկի) արտոնություն: