Foto

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

Հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել հրազենային վնասվածք ստացած՝ Այնթապ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդու։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, Այնթապ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտ 54-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Նոր Կյուրին գյուղի 49-ամյա բնակչի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։
Հետագայում 54-ամյա տղամարդը գնացել է Նոր Կյուրին՝ շարունակելու վիճաբանությունը, որի ընթացքում էլ 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան։
49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նոր Կյուրին գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ապօրինի պահվող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն