Foto

Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին: Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում իսպանացիները սեփական խաղադաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ: Խաղի հաշիվը բացել է Յամալը, որը ևս մեկ գոլ խփել է երկրորդ խաղակեսում՝ դառնալով դուբլի հեղինակ: Նախորդ խաղում 19-ամյա ֆուտբոլիստը երկրորդ րոպեին գրավել էր Անգլիայի հավաքականի դարպասը