ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր. միջազգային առաքանիներում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեֆեդրոն, ՄԴՄԲ-022, մարիխուանա, կոկաին, ՄԴՄԱ, հաշիշի յուղ, մետամֆետամին և կարֆենտանիլ տեսակի թմրամիջոցներ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Թմրամիջոցների տեղափոխման տվյալ դեպքերի հայտնաբերումը կատարվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխակիցների վերլուծության, ճշգրիտ թիրախավորման և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։









