Foto

ՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթությունները

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային ու Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց
առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց իրականացմանն ուղղված հետագա քայլերը:

Կողմերն ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների ձևավորման և համագործակցության հետագա զարգացման կարևորությունը: