Foto

6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Թրամփը կոչ է անում երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունից՝ Հռոմի ստատուտից, իսկ դրան զուգահեռ, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հանձնարարում է ՄՔԴ հայց պատրաստել ընդդեմ Թուրքիայի նախագահ Էրդողանի, որն իր հերթին հայտարարում է, թե հասնելու է Ինտերպոլի միջոցով Նաթանյահուի կալանավորմանը։

Նկատեցի՞ք «բալագանը»։

Իսկ 6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ»: