Foto

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերը հաղթեցին վերջին խաղափուլում

Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Խորվաթիայի հավաքականին 46-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում։

Հաղթանակ տարան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2), հաղթել Ադրբեջանին (2,5:1,5), պարտվել Ուզբեկստանին (0,5:3,5):

Չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Ուկրաինային եւ վաստակեց 20 թիմային միավոր։

Չեմպիոն դարձան Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ժավոխիր Սինդարովը, Նոդիրբեկ Յակուբոեւը, Մուխիդին Մադամինովը եւ Շամսիդին Վոխիդովը։

Ուզբեկստանը Օլիմպիադայի տիտղոսը նվաճել էր նաեւ 2022 թվականին։