Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Նյու Յորք՝ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր թղթակցին։
Բանակցությունների մասնակիցների և հանդիպումների ժամանակացույցի մասին պաշտոնական մանրամասներ չեն հրապարակվել։Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպումներ է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և ամերիկյան վարչակազմի այլ ներկայացուցիչների հետ։









